կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 12:02
Քաղաքական

Հորդորում եմ դրսում կանգնած ցուցարարներին և ուժային կառույցներին` խոհեմություն դրսևորել. Աղվան Վարդանյան

Հորդորում եմ դրսում կանգնած ցուցարարներին և ուժային կառույցներին` խոհեմություն դրսևորել. Աղվան Վարդանյան

ԱԺ նիստը կգումարվի, ընթացքին կհետևեք: «Մենք անում ենք մեր գործառույթները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ԱԺ հատուկ նիստին: Նա դրսում կանգնած քաղաքացիներին և ուժային կառույցներին հորդորեց, որ երկուստեք խոհեմություն հանդես բերեն և թույլ չտան բախումներ:

Հարցին` հնարավո՞ր է պատգամավորները կենդանի պատ կազմեն, ինչպես «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, Վարդանյանը պատասխանեց, որ այս պահին հնարավոր չէ, որովհետև պատգամավորները պետք է իրենց գործառույթը իրականացնեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք այսօր քվեարկություն կլինի, նա նշեց, որ հարցերը կավարտեն, կհասցնեն` կքվեարկեն, չեն հասցնի` վաղը կշարունակեն: Միևնույն ժամանակ ասաց, որ նման լարված իրավիճակը յուրաքանչյուրին է անհանգստացնում:

«Երկկողմանի է: Բնական է, եթե պատնեշը հաղթահարելու փորձ անեն, ուժային կառույցներն իրենց գործը պետք է կատարեն: Սա երկու կողմի խնդիրն է: Փառք Աստծո, Նիկոլ Փաշինյանն առնվազն հայտարարությունների միջոցով ամեն ինչ անում է, որ բախումներ չլինեն, խաղաղ  անցնեն ցույցերը, բայց երբ հազարվոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել»,- նշեց Վարդանյանը: