կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-20 14:48
Հասարակություն

Տղե՛րք, գոնե միմյանց նկատմամբ տարրական հարգանք ունեցեք. Րաֆֆի Ասլանյանը՝ ԱԱԾ-ին

 Տղե՛րք, գոնե միմյանց նկատմամբ տարրական հարգանք ունեցեք. Րաֆֆի Ասլանյանը՝ ԱԱԾ-ին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր մի աղմկոտ վերտառությամբ հաղորդագրություն է հրապարակել. «Կոռուպցիոն չարաշահումներ իրավապահ համակարգում», որում նկարագրում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մի նախկին քննիչի կողմից սպանության գործով 40.000 ԱՄՆ դոլար ենթադրյալ կաշառք վերցնելու մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նա, մասնավորապես, մշել է. «Ինչպես հաղորդագրությունից է երևում, քննիչը այդպես էլ ոչինչ չի արել իր «վստահորդի» համար, այնուհետև աշխատանքից ազատվել է։ Ավելի շատ խարդախության նմանվող այս դեպքը տեսեք, թե ինչ հնչեղ վերնագրով են ներկայացնում, տղերքը համակարգի կոռուպցիա են բացահայտել։

Տղե’րք, գոնե միմյանց նկատմամբ տարրական հարգանք ունեցեք, իրական աշխատանքը միշտ էլ տեսանելի է դառնում, անտեղի գոռալու կարիք չկա….»։