|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կիրակի գիշերը Իսրայելը որոշել է վեց շաբաթով երկարաձգել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ ժամանակավոր հրադադարը Գազայի հատվածում: Սակայն դրա հետ մեկտեղ Իսրայելի իշխանություններն արգելափակել են ողջ մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված ՝ ՀԱՄԱՍ-ից պահանջելով համաձայնել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագրին:
Հրադադարի առաջին փուլն ավարտվել է շաբաթ օրը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ հրաժարվել է ընդունել Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Վիտկովի առաջարկած հրադադարի ժամանակավոր երկարաձգումը։
«Պատանդների գործարքի առաջին փուլի ավարտի և ՀԱՄԱՍ-ի՝ բանակցությունները շարունակելու Վիտկովի պլանը չընդունելու կապակցությամբ, որին Իսրայելը համաձայնել է, վարչապետ Նեթանյահուն որոշել է, որ այսօր առավոտից Գազայի հատված ապրանքների և բեռների բոլոր մատակարարումները կդադարեցվեն»: «Իսրայելը թույլ չի տա հրադադարի ռեժիմ՝ առանց մեր պատանդների ազատ արձակման։ Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հրաժարվել, ապա հետագա հետեւանքներ կլինեն», - նշված է հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազա մատակարարումների արգելափակումն անվանել է «էժան շանտաժ» և կոչ է արել միջնորդներին միջամտել: