|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Պարսից ծոցում գործող հրադադարը մնում է «չափազանց փխրուն» և կարող է վերածվել լայնածավալ պատերազմի։
«Թույլ տվեք անդրադառնալ Պարսից ծոցի տարածաշրջանին, որտեղ հրադադարն ավելի շատ նման է կրակի ինտենսիվության նվազեցման, ինչպես տեսանք վերջին 48 ժամվա ընթացքում հարձակումների սրման և ռազմատենչ հռետորաբանության մեջ»,- ասել է Գուտերեշն՝ ընդգծելով, որ տարածաշրջանի մի քանի երկրներում քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքներ են ենթարկվել հարձակումների, իսկ Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակումները անկայունություն են առաջացնում ամբողջ աշխարհում՝ նպաստելով էներգակիրների գների բարձրացմանը, մատակարարման շղթաների խաթարմանը։
«Մենք չպետք է թերագնահատենք այն ռիսկը, որ այս լռությունը կարող է կրկին վերաճել լիարժեք հակամարտության»,- նշել է նա։