Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում սկսածը պետք է ավարտել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմամբ: Ինչպես հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը, նախարարների կաբինետի նիստում Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է ընդունել Գազայում անվտանգության շարունակական ապահովումն Իսրայելի կողմից, ինչը պատերազմը դադարեցնելու պայմաններից մեկն է:
«Մենք պնդում ենք ոչ միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափման, այլև Իսրայելի կողմից Գազայի հատվածում ապառազմականացման երկարաժամկետ ապահովման փաստը՝ մշտապես գործելով զինվելու ցանկացած փորձի և ցանկացած ահաբեկչական խմբավորման կազմակերպման դեմ»,- ընդգծել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ ովքեր կոչ են անում դադարեցնել պատերազմը՝ առանց ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու, ոչ միայն ամրապնդում են նրա դիրքերը և հետաձգում իսրայելացի պատանդների ազատ արձակումը, այլև ապահովում են հոկտեմբերի 7-ի գործողությունների կրկնությունն ու պատերազմի անվերջ շարունակումը։
«Հետևաբար, մեր պատանդների ազատ արձակումը արագացնելու և ապահովելու համար, որ Գազան այլևս սպառնալիք չլինի Իսրայելի համար, մենք պետք է ավարտենք այն, ինչ սկսել ենք և հաղթենք ՀԱՄԱՍ-ին։ Սա է այն որոշումը, որը կաբինետը կայացրել է անցյալ շաբաթ։ Մենք վճռականորեն տրամադրված ենք այն իրականացնելու»,- ասել է Նեթանյահուն: