|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60 օրով երկարաձգել հրադադարը և միջուկային բանակցությունները։ Սակայն, ինչպես հաղորդում է Axios-ը, Թրամփն անձամբ հետաձգում է համաձայնագրի ստորագրումը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը միջնորդներին խնդրել է մի քանի օր քննարկել այս հարցը՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։
Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։