|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հերքել է տեղեկությունը, թե Իսրայելի հետ 6-ամսյա հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել. հայտնում է РИА Новости-ն` նշելով, որ այդ մասին ասվում է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Ֆաուզի Բարհումի հայտարարությունում, որը ստացել է գործակալությունը:
Ավելի վաղ իսրայելական 12-րդ ալիքը հայտնել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը 6 ամսով հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել` Եգիպտոսի և ՄԱԿ-ի աջակցությամբ: