|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Օգոստոսի 7-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Վայք հատվածում (3-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 19ՕՏ316 պետհամարանիշով ավոտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ. Ս.-ին (ծնվ. 1974թ.), ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: