Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հուլիսի 29-ին, ժամը 19:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 59-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդը՝ Մ. Գ.) և «Chevrolet Niva» մակնիշերի (վարորդը՝ Շ. Ծ.) ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնվ. 1963թ․) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: