|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, սեպտեմբերի 26-ին, ժամը 19:32-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes vito» մակնիշի 24 OL 021 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին:
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ միասին՝ 1989 թ. ծնված Մ. Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: