| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել, որ Շատին-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղեգնաձոր - Հերմոն ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «ՈւԱԶ-469» մակնիշի 18 SL 335 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով (մոտ 10մ) հարակից ձորակը` շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1985 թ. ծնված Ա. Մ.-ը և 1974 թ. ծնված Վ. Ջ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան: