|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քաղաքացիները տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Եղեգնաձորի հատվածում՝ ի աջակցություն Տավուշի: Ճանապարհը փակելուց որոշ ժամանակ անց ժամանեցին ոստիկաններ, որոնք պաանջում էին անհապաղ բացել այն: Դրան ի պատասխան տրակտորի վարորդը ասում էր, որ տրակտորը խափանվել է եւ չի կարող այն տեղաշարժել:
Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիները մեքենաներով փակում են միջպետական ճանապարհները, իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիներին։
Այսօր փակ է եղել նաև Երևան Գյումրի ամտոճանապարհը։
Նշենք, որ Տավուշում ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անցկացնում, որով իրենց բողոքն են հայտնում սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին, որով միակողմանիորեն տարածքներ են հանձնելուն: