Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ապրիլի 10-ին, ժամը 17:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz C-180 մակնիշի 35 MZ 868 (վարորդ՝ Լ. Ս.) և Daihatsu Sirion մակնիշի 34 UM 166 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Ե.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1962 թ. ծնված Ա. Ե.-ը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
ԱԻՆ մամուլի ծառայություն