|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 7-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 148-րդ կմ-ին Ford Transit մակնիշի 11 UU 375 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Խ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվելով Դարբ գետի ափին` շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր՝ 1993 թ. ծնված Գ. Հ.-ը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: