կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-06 11:45
Հասարակություն

Խաղաղապահներ տեղակայելու և ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն Սեյրան Օհանյանը չի տեսնում

Խաղաղապահներ տեղակայելու և ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն Սեյրան Օհանյանը չի տեսնում

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ, նշեց, որ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում:

 

Ըստ նախարարի, ղարաբաղյան հակամարտությունը աշխարհում միակն է, որտեղ հրադադարը պահպանում են կողմերը, իսկ հարաբերական խաղաղությունը պահպանվում է շնորհիվ հայ զինվորի պատրաստականության, պրոֆեսիոնալիզմի եւ բարձր ռազմական ոգու:

 

«Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, բայց մեր ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում եւ համարժեք պատասխան տալիս: Կարծում են, որ խաղաղապահների անհրաժեշտություն չկա»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը:

 

Ինչ վերաբերում է կամավորական խմբեր կազմելու անհրաժեշտությանը, նախարարը նշեց, որ բոլոր ազատամարտիկներ իր մարտական ընկերներն են, ովքեր լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում զինված ուժերի կողքին են լինելու:

 

«Սակայն այսօր դրա անհրաժեշտությունը չկա, ՀՀ Զինված ուժերը ամբողջությամբ կարողանում է լուծել բոլոր խնդիրները»,- ասաց Սեյրան Օհանյանը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքներին, Սեյրան Օհանյանը նեց, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշություն ևս չի տեսնում:

 

«ՀԱՊԿ-ին մենք կդիմենք այն դեպքում, եթե լայնածավալ մարտական գործողություններ սկսվեն»-ընդգծեց Սեյրան Օհանյանը: