|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություններում ռուսական զինված ուժեր կիրառելու վերաբերյալ դիմումը հասել է Դաշնային խորհուրդ. РИА Новости-ին ասել է սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը:
«Խոսքը Ռուսաստանի նախագահի կողմից արդեն որոշված զորամիավորման մասին է»,- ասել է սենատորը:
Գործակալության զրուցակիցը բացատրել է, որ նման դեպքում Դաշնային խորհրդի՝ բանակ կիրառելու համաձայնությունն անհրաժեշտ է, քանի որ խոսքը ոչ թե օպերատիվ ռազմական իրավիճակի, այլ մի քանի տարի նախատեսվող իրադարձության մասին է:
Կլիշասը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի խաղաղապահ մանդատը նախատեսված է հինգ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:
Դաշնային ժողովի համապատասխան հանձնաժողովները սենատորներին խորհուրդ են տվել հաստատել Պուտինի դիմումը: