կարևոր
4660 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-29 13:07
Աշխարհ

ՀԱՊԿ-ն հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերն իրականացնելու պատրաստակամության մասին

ՀԱՊԿ-ն հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերն իրականացնելու պատրաստակամության մասին

ՀԱՊԿ-ն հաստատում է իր պատրաստակամությունը Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծով նախատեսված` հանրապետությանը աջակցության միջոցները: Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ առումով ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի ներսում առկա «դժվարություններին», ապա ոչ մի միջազգային կառույց, որն իր բոլոր անդամների շահերից բխող իրական գործնական աշխատանքով է զբաղված, չի կարող առանց դրանց։ Մինչ օրս կազմակերպությունը սկսել է իր երկրների ղեկավարների` 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթաց։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար»,- ասել է Գալուզինը: