կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-14 16:19
Սպորտ

Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակացույցը

Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակացույցը

Սլովակիայի Սնինա քաղաքում հուլիսի 15-20-ը ընթանալու է ըմբշամարտի պատանիների՝ 16-17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին, ըստ նախնական հայտերի, պատրաստվում է մասնակցել 46 երկրի 550 մարզիկ, որոնք մեդալներ կխաղարկեն ազատ ոճի ըմբշամարտի աղջիկների ու պատանիների, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների մրցաշարերի 30 քաշային կարգերում:

 

Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ, ըստ նախապես կազմված ժամանակացույցի, արդեն այսօր` հուլիսի 14-ին երեկոյան՝ Սլովակիայի ժամանակով ժամը 17:30-19-ը, կկայանան հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների մրցաշարի՝ 50, 54, 58, 63, 100 կգ քաշային կարգերի ըմբիշների բուժզննման ու կշռման արարողությունները: Վաղը՝ հուլիսի 15-ի առավոտյան, մեդալների համար պայքարի ոլորտ կներգրավվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի մասնակցիները: Առավոտյանը ժամը 10-14-ը կկայանան 50, 54, 58, 63, 100 կգ քաշային կարգերի ըմբիշների նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Երեկոյան ժամը 17:30-19-ը կանցկացվեն 42, 46, 69, 76, 85 կգ քաշային կարգերի ըմբիշների բուժզննման ու կշռման արարողությունները:

 

Ժամը 19-19:30-ը տեղի կունենա առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Ավելի ուշ՝ ժամը 19:30-21.30-ը, կընթանան 50, 54, 58, 63, 100 կգ քաշային կարգերի ըմբիշերի եզրափակիչ փուլի մենամարտերն ու պարգևատրման արարողությունները: Հուլիսի 16-ին` առավոտյան ժամը 10-14-ը, տեղի կունենան 42, 46, 69, 76, 85 կգ քաշային կարգերի ըմբիշների նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Ժամը 16-17:45-ը կանցկացվի աղջիկների ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 38, 43, 49, 56, 65 կգ քաշային կարգի առաջնության մասնակիցների բուժզննման ու կշռման արարողությունները: Նույն օրը` երեկոյան ժամը 18-20-ը, կկայանան հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների մրցաշարի 42, 46, 69, 76, 85 կգ քաշային կարգերի ըմբիշերի եզրափակիչ փուլի մենամարտերն ու պարգևատրման արարողությունները:

 

Հուլիսի 17-ին` առավոտյան ժամը 10-14-ը, տեղի կունենան ազատ ոճի ըմբշամարտի աղջիկների մրցաշարի 38, 43, 49, 56, 65կգ քաշային կարգի մարզուհիների նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Ժամը 16-17:45-ը կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի աղջիկների 40, 46, 52, 60, 70 կգ քաշային կարգի առաջնության մասնակիցների բուժզննման ու կշռման արարողությունները: Նույն օրը երեկոյան ժամը՝18-20-ը կկայանան ազատ ոճի ըմբշամարտի աղջիկների ազատ ոճի մրցաշարի 38, 43, 49, 56, 65 կգ քաշային կարգի մարզուհիների եզրափակիչ փուլի մենամարտերն ու պարգևատրման արարողությունները:

 

Հուլիսի 18-ին` առավոտյան ժամը 10-14-ը, տեղի կունենան ազատ ոճի ըմբշամարտի աղջիկների մրցաշարի 40, 46, 52, 60, 70 կգ քաշային կարգերի մարզուհիների նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Ժամը 16-17:45-ը կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների 42, 50, 58, 69, 85 կգ քաշային կարգի առաջնության մասնակիցների բուժզննման ու կշռման արարողությունները: Նույն օրը` երեկոյան ժամը 18-20-ը, կկայանան ազատ ոճի ըմբշամարտի աղջիկների մրցաշարի 40, 46, 52, 60, 70կգ քաշային կարգի մարզուհիների եզրափակիչ փուլի մենամարտերն ու պարգևատրման արարողությունները:

 

Հուլիսի 19-ին` առավոտյան ժամը 10-14-ը, տեղի կունենան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների մրցաշարի 42, 50, 58, 69, 85 կգ քաշային կարգերի մարզուհիների նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Ժամը 16-17:45-ը կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների 46, 54, 63, 76, 100 կգ քաշային կարգի առաջնության մասնակիցների բուժզննման ու կշռման արարողությունները: Նույն օրը` երեկոյան ժամը 18-20-ը, կկայանան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների 42, 50, 58, 69, 85 կգ մրցաշարի քաշային կարգի ըմբիշների եզրափակիչ փուլի մենամարտերն ու պարգևատրման արարողությունները:

 

Առաջնության վերջին օրը՝ հուլիսի 20-ին, առավոտյան ժամը 10-14-ը տեղի կունենան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների մրցաշարի 46, 54, 63, 76, 100 կգ քաշային կարգերի մարզուհիների նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Իսկ նույն օրը`երեկոյան ժամը 18-20-ը, կկայանան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների 46, 54, 63, 76, 100 կգ մրցաշարի քաշային կարգի ըմբիշների եզրափակիչ փուլի մենամարտերն ու պարգևատրման արարողությունները:

 

Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի աղջիկների մրցաշարում Հայաստանը  պատվիրակ չունի: Հունահռոմեականները հանդես կգան Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, իսկ ազատ ոճայինները` Արշակ Հայրապետյանի: