|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, երբ կառավարության ներկայացուցիչները ներկայացնում էին ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետ տեղադրելու հարցը բաց է մնում, իսկ իշխանություններն այդ հարցին տալիս են նկարագրական և բարի ցանկություներով համեմված պատասխաններ:
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պարտադիր չէ, որ իշխանությունների բոլոր պատասխանները գոհացնեն բոլոր ընդդիմադիրներին:
«Ինձ համար բավական հստակ հայտարարեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որ մաքսակետի խնդիր չի քննարկվել` առհասարակ: Դրանից ավելի հստակ պատասխան ի՞նչ պետք է լինի: Հո չէր ասելու` հորս արև, մաքսակետ չի լինելու»,- ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ խմբակցության նիստում հնչե՞լ է մաքսակետի տեղադրման վերաբերյալ հարց, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մաքսակետի խնդիր ընդանրապես չկա, ոնց կա, այդպես էլ պետք է մնա»: