կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-14 12:04
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ադրբեջանցիները որոշեն Սյունիքում դնել մաքսակետ, Հայաստանը ոչինչ ի վիճակի չի լինելու անել․ Էդգար Էլբակյան

Եթե ադրբեջանցիները որոշեն Էվազլուում (Սյունիքում) դնել մաքսակետ, մենք ի՞նչ ենք անելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը մամուլի ասուլիսում։

«Զավեշտալի բան եմ ասում, մեր հասարակությունը նման  բաներ ասողներին հաճախ դավաճան է համարում, ասում են՝ թուրքին իշմար եք տալիս, իրականում մեր հասարակությանը հուշում եմ, որ կա խնդիր․ բայց եթե ադրբեջանցիները որոշեն Էվազլուում (Սյունիքում) դնել մաքսակետ, մենք ի՞նչ ենք անելու։ Եթե ասեն՝ Հայաստանից եկեղ բեռնատարները այդտեղ պետք է մաքսազերծվեն, նոր շարունակեն ճանապարհը դեպի Մեղրի։ Ոչ մի բան Հայաստանը ի վիճակի չի լինելու անել, որովհետև հայտնվել է այդ իրավիճակում»,-նշեց նա։

Ճիշտ է հնարավոր շրջանցիկ ճանապարհ կառուցել, այն Տաթևով այս պահին էլ կա, նշեց քաղաքագետը, բայց շատ ավելի երկար է և այդ շրջանցիկ ճանապարհով միգուցե էլ ոչ մեկը չերթևեկի։

«Միջազգային բեռնափոխադրումների մասին է խոսքը, որովհետև, եթե նոր երկաթուղային հանգույցները իրականություն դառնան, նախ՝ չի բացառվում, որ Իրանից բեռնափոխադրումների մի մասը, որ առաջ Հայաստանով էր գալիս ու գնում էր դեպի Վրաստան, կրճատվի։ Այն կսկսի նոր երկաթուղով գնալ, որովհետև դա ավելի հարմար է, դա ավելի արագ է, դա ավելի էժան է։ Կոպիտ ասած, այդ ճանապարհը շարունակելու է պետք լինել միայն մեզ՝ հայերիս, ու ամեն ինչը փաստացի լինելու է ադրբեջանցիների վերահսկողության տակ»,-նշեց Էդգար Էլբակյանը։

Քաղաքագետը զգուշացրեց, որ այստեղ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ, և՛ երկարաժամկետ խնդիր կա։

Մանրամասն՝ տեսանյութում․