կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-01 14:14
Քաղաքական

Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու չբալանսավորված լուծում. մենք ասում ենք՝ ստատուս և անվտանգություն. ԱԳ նախարար

Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու չբալանսավորված լուծում. մենք ասում ենք՝ ստատուս և անվտանգություն. ԱԳ նախարար

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հեռանկար»-ում հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով բանակցային գործընթացին, հայտարարել է, որ չի լինելու երբևէ զիջում, և երբևէ չի էլ լինելու կարգավորման չբալանսավորված լուծում։

«Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, և այս շրջանում մեզ համար ձևավորվել է երեք աշխատանքային ուղղություն։ Առաջին ուղղությունը վերաբերում է, ինչպես Դուք ասում եք, սուբստանտիվ հարցերին, որտեղ մենք հետապնդել ենք էական, կարևոր նպատակներ՝ ամրագրելու այն գերակայությունները, որոնք մեզ համար առաջնային են, և որոնց ճիշտ արտահայտումը հիմնական անհրաժեշտ բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջումներ կառուցելու համար։ Դրանց արհամարհանքը չի բերելու փոխզիջման։ Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ այս կարգավորման չբալանսավորված լուծում։ Եվ այդ առումով է, երբ մենք խոսում էինք, արտահայտվում էինք շատ պարզ երկու բառով՝ ստատուս և անվտանգություն։ Եվ այդ երկու բառը իրենց մեջ պարունակում են բավական մեծ բովանդակություն՝ սուբստանցիա։ Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների և իրավական ուժ ունեցող արդյունքով։ Դրանք վերաբերում են անվտանգության այնպիսի համակարգի, որը չի խախտում, չի ստեղծում վտանգներ Արցախի համապարփակ անվտանգության համար, որի համար Հայաստանը այսօր շարունակում է մնալ միակ երաշխավորը։ Այս երկուսն ունեն այդ խորքային, բովանդակային նաև մանրամասները, որոնց մասին մենք երկու տարի հետևողականորեն խոսել ենք և լսել ենք մյուս կողմին, թե ինչպես են նրանք ընկալում և ինչպես են պատրաստ մեզ հետ աշխատել այդ առումով»։