Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեւոն Տեր-Պետրոսյանն Ilur.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել՝ մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։ Եվ հիմա Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջեւ: ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ տեղադրվելիք հնարավոր մաքսակետի մասին հարցը վաղուց օդում կախված է, բայց այդպես էլ հստակ եւ կոնկրետ պատասխան չի հնչում:
Չնայած սրան՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, պատասխանելով մաքսակետի վերաբերյալ Yerkir.am-ի հարցին, ի զարմանս մեզ հայտարարեց, թե դրա մասին բազմիցս ասվել է, հայտարարվել է: «Անընդհատ նույն բանի մասին չենք խոսելու»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, որ դրա մասին որեւէ հստակ հայտարարություն չի եղել, իսկ, օրինակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն մի քանի անգամ խուսափել է այդ հարցին հստակ պատասխանելուց, Կարեն Ավագյանն արձագանքեց. «Իհարկե, հայտարարվել է, բազմաթիվ պաշտոնյաներ իրենց հարցազրույցներում հայտարարարել են: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմաններն այս ընթացքում շատ հստակ են եղել, և մաքսակետի պայման չկա բանակցությունների սեղանին»: