Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ դրվելո՞ւ է: Այս հարցին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսպես պատասխանեց. «Ինչի՞ համար պետք է մաքսակետ դրվի, ես նման հայտարարություն չեմ լսել»:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է դառնում առանց Արցախի, նախարարը նախ պատասխանեց, որ ո'չ ՀՀ նախագահի, ո'չ էլ Նազարբաևի հայտարարություններն ինքը չի մեկնաբանում: Հետո, անդրադառնալով առանց Արցախի ՄՄ մտնելու հարցին, նա պատասխանեց. «Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել: Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն»:
Մեր հարցին` ինչպես՞ է որ նույն պայմանը չի գործում Ռուսաստանի համար, պատասխանեց, որ հարցը մասնագիտորեն ճիշտ չէ:
«Ուրեմն ինչպե՞ս ենք վարվելու»` լրագրողների հարցին Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ վարվելու են այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա: Ըստ նախարարի` ԼՂՀ ապրանքները ազատորեն շրջանառվելու են և' Հայաստանում, և' ԱՀԿ անդամ երկրներում, և' ԵՄ շուկայում:
«Ինչո՞ւ եք անհանգստանում մի երրորդ-չորրորդ երկրի նամակն ընթերցելու համար: Իմ պատգամավորական գործունեությունից` երբ մենք մինչխորհրդարանական միության նիստին էինք, այնտեղի նախագահը կարդաց Ալիևի նամակն առ այն, որ նա հրավիրում է Ադրբեջան, որ ֆորումն այնտեղ կայանա: Ընթերցեց ու ընթերցեց, դրան պետք չէ էական նշանակություն տալ: «ՄԱԿ-ի սահմաններով» արտահայտությունը չեմ կարծում, որ դիվանագիտորեն ու մասնագիտորեն ճիշտ էր»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը: