Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է. «Օրերս գողություն է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանից: Ընդ որում, հանցագործները տարել են միայն Խաչատրյանի չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերին՝ համակարգիչներ, թանկարժեք նկարներ և այլն, գողերը ձեռք չեն տվել: Սա, մեղմ ասած, խիստ տարօրինակ է»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանի չհրկիզվող պահարանի մեջ եղել են նաև բավականին արժեքավոր փաստաթղթեր: Նշենք, որ Լևիկ Խաչատրյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, նաև՝ՀՀ առևտրի նախարար, իսկ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ քաղբանտարկյալ: Կատարվածի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։