կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-25 09:24
Հասարակություն

ԱԺ նախկին պատգամավոր Լևիկ Խաչատրյանի տնից գողացված չհրկիզվող պահարանի մեջ նաեւ ոսկյա զարդեր են եղել

ԱԺ նախկին պատգամավոր Լևիկ Խաչատրյանի տնից գողացված չհրկիզվող պահարանի մեջ նաեւ ոսկյա զարդեր են եղել

«Ժողովուրդ»-ը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանում կատարված գողության վերաբերյալ գրում է.

 

«Ըստ ամենայնի, հանցագործները խմբով են եղել, քանի որ տարած չհրկիզվող պահարանը թեև չափերով փոքր, բայց շատ ծանր է եղել: Եվ մեկ կամ երկու հոգով դժվար կլիներ այն տեղափոխել:

 

Երեկ «Ժողովուրդ»-ին կատարվածից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ գողացված պահարանում կարևոր փաստաթղթերից բացի եղել են նաև ոսկյա զարդեր: Հիշեցնենք, որ Լևիկ Խաչատրյանը նախկինում եղել է Աժ պատգամավոր, նաև՝ ՀՀ առևտրի նախարար»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։