Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 13-ին տեղի ունեցած ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվեց 43 հոգանոց վարչություն. 22-ը՝ նախկին ՀՀՇ կուսակցության կողմից, իսկ 21-ը՝ ՀԱԿ նախաձեռնող խմբի: «168 ժամը» գրում է, որ այս վարչության անդամների զգալի մասը հասարակությանն այս կամ այն կերպ հայտնի մարդիկ են, ովքեր տարբեր ժամանակներում կամ եղել են իշխանության մեջ, կամ իրենց դրսևորել են՝ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Բայց այս ցուցակում կա մեկը, գրում է թերթը, ում ներկայությունն իսկական շոկ է առաջացրել հանրության լայն շրջանում: Խոսքն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի, կամ, ավելի պարզ ասած, Հանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորի Գրիգորյանի մասին է:
Նա ՀԱԿ կուսակցության վարչության մեջ է ընդգրկվել ՀԱԿ նախաձեռնող խմբի կողմից: Հայաստանում ընդունված չէ, որ գործարարները և խոշոր ընկերությունների տնօրենները դառնան ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, առավել ևս՝ ընդգրկվեն դրանց ղեկավար մարմիններում, գրում է թերթն ու հավելում` իսկ որ «Արմենիա» բժշկական կենտրոնը լուրջ բիզնես է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բուժհաստատությունները բիզնեսի այն տեսակն են, որ առավել սերտորեն են կապված պետության, այսինքն՝ իշխանության հետ, քանի որ կա պետպատվերով իրականացվող բժշկական ծառայությունների խնդիր, իրականացված ծառայությունների դիմաց վճարումների, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք հատուկ են այլ բիզնեսների ևս: Այսինքն՝ բժշկական նման կենտրոնի համար իշխանությանը հակադրվելն ուղղակի կարող է կործանարար լինել:
Շարունակությունը կարդացեք թերթում: