Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկում` Ախուրյանում, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հետաքրքիր զրույցի բռնվեց ախուրյանցի 90-ամյա Լևիկ Աթոյանի հետ:
Արմեն Ռուստամյանը նշում էր, որ Հայաստանն ու Արցախը իրար հետ կարող են դառնալ ինքնաբավ, պարզապես մնում է վիճակը բարելավվի, ինչի համար նորմալ կառավարման համակարգ է պետք:
Պապիկը թերահավատորեն մոտեցավ Հայաստանի հզորացման գաղափարին` ասելով. «Դա հնարավոր չէ»:
«Ինչո՞ւ հնարավոր չէ. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մսի ու կաթի 37 տոկոսն էր տալիս, այսինքն` մենք կարող ենք ինքնաբավ երկիր լինել: Բելգիայում հնարավոր է, մեզ մոտ` ո՞չ: Բելգիան ունի 10 միլիոն բնակչություն, մենք էլ ունենք 10 միլիոն հայ»,- արձագանքեց Արմեն Ռուստամյանը:
Ախուրյանցի պապիկը անկեղծորեն խոստովանեց, որ չի կարողանում կողմնորոշվել` «այո՞» ասի սահմանադրական փոփոխություններին, թե՞ «ոչ»: «Հմի մնացել եմ երկու քարի արանքում, ո՞րն է լավը, «այո՞»-ն է լավը, թե՞ «ոչ»-ը : Ժողովուրդը կամուկացի մեջ է, հմի որի՞ն ընտրի»,- հարցրեց 90-ամյա պապիկը:
«Իհարկե «այո»-ն է լավը, էլի մի բան որ փոխվի, «այո»-ով է փոխվելու, բայց որ ասում ես` ոչ, ոչինչ չի փոխվելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
«Հա, ես հմի «այո»-ի կողմն եմ, «այո» պիտի քվեարկեմ, բայց կրնա էղնի մտքերս փոխվին»,- ասաց սրամիտ պապիկը:
Ռուստամյանն էլ արձագանքեց. «Բան չմնաց` մի շաբաթ մնաց, մտքերդ պահի»:
«Ցավդ էլ տանիմ, ուզում եմ, որ ժողովուրդը էս վիճակից դուրս գա, հլը մի նայի էս կանգնած տղամարդկանց դեմքերին, ոնց որ, տնից- տեղից հեռու, մոխիր մաղած ըլնեն դեմքերին, կուչ եկած, ծխախոտի փող չունեն»,- ասաց Լևիկ Աթոյանը: