|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 25-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 44 և 29 տարեկան երկու տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցիցց մեկը խոստովանել է, որ Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել։ Նա նաև խոստովանել է, որ կատարել է մի շարք այլ գողություններ:
Գողոնը հայտնաբերվել է:
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն: