|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվեց շուրջ մեկ տարի առաջ, մեր տեղեկություններով, կարող է դառնալ ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի պետի տեղակալ:
Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, նոր է ձևավորվում: Մի քանի օր առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է այդ կոմիտեի նախագահի պաշտոնում, և լուրեր են շրջում, որ Միրզոյանի վերադարձը հնարավոր է:
Քննչական կոմիտեի պետի տեղակալի հավակնորդ է նաև Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ով հիմա ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ վարչության պետն է»։
Թերթը զրուցել է նաև ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։