Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։
Նշենք, որ հայտարարությունը հնչել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան Արմեն Խալոյան ներկայացած անձի կողմից։
«Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա, որի արդյունքները կներկայացվեն հանրությանը»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։
Այսօր՝ ՀՀ կառավարության շենքի մոտ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի ճեպազրույցի ընթացքում մոտեցել էր մի քաղաքացի ու հայտարարել, որ իր բնակարանն ապօրինաբար խլել են իրենից, ու գործը բացահայտելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իրենից գումար է պահանջել։