|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Անտոն Մորոզովը RT-ի հետ զրույցում մեկնաբանել է տեղեկությունը, թե ամերիկյան Կոնգրեսը աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների նկատմամբ:
Նրա խոսքով` Վաշինգտոնի ռուսատյաց քաղաքականությունն արդեն վաղուց հոգնեցրել է ամերիկացի գործարարներին, որոնք գիտակցում են դրանց լուրջ հետևանքները տնտեսական զարգացման և արտաքին առևտրային փոխգործակցության համար:
Միևնույն ժամանակ, ՌԴ-ն, ըստ Մորոզովի, չի տուժել պատժամիջոցներից: «Մենք, բացի ԱՄՆ-ից, բազմաթիվ այլ գործընկերներ ունենք»,- ասել է նա:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին հղումով, հայտնել էր, որ Կոնգրեսն արդեն հոգնել է հակառուսական պատժամիջոցներից: