|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից հետո Իրանը շարունակում է կատարել Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Այս մասին ասվում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) եռամսյա հերթական զեկույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 12-ին:
Ըստ Alikonline-ի` զեկույցը հրապարակվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ անց:
«Չկա որևէ փաստ, որը կվկայի Գերատեսչության հետ համագործակցելու վերաբերյալ՝ Իրանի վարքագծի փոփոխության մասին»,- գրված է զեկույցում:
Ըստ զեկույցում հրապարակված տվյալների` հաշվետու ժամանակահատվածում Իրանի ծանր ջրի պաշարները կազմել են 122.2 տոննա եւ չեն գերազանցել սահմանված չափը՝ 130 տոննան, իսկ հարստացված ուրանի պաշարները կազմել են 149.4 կգ՝ հաստատված 202.8 կգ նորմայի պայմաններում:
Հիշեցնենք, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից հետո ԱԷՄԳ-ն իր հրապարակած բոլոր զեկույցներում հաստատել է, որ Իրանը կատարում է գործարքի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները: