Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր:
Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Ավարտվեց Եվրոպայի Օնլայն առաջնությունը, որին մասնակցում էին 40 երկրների շուրջ 800 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվում էր 8 ենթախմբերով՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով։ Յուրաքանչյուր ենթախմբում Հայաստանը ներկայացված էր 3 շախմատիստներով։ Բացի մասնակիցների անհատական արդյունքներից՝ հաշվարկ էր ընթանում նաև թիմային պայքարում։ Այստեղ հաշվարկվում էր յուրաքանչյուր ենթախմբի մեկ լավագույն արդյունք։
Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների հավաքականը վաստակած 26 միավորով արժանացավ բրոնզե մեդալի։ Հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Շանթ Սարգսյանը (մինչև 18), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14), և Բենիկ Աղասարովը (մինչև 12)։ Մեր շախմատիստները շատ մոտ էին նաև անհատական մեդալներ նվաճելուն՝ մասնավորապես Շանթ Սարգսյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 4-րդ տեղը։ Մոտ էր մեդալ նվաճելուն նաև Էմին Օհանյանը, ով սակայն վերջին տուրում պարտվեց և գրավեց 5-րդ հորիզոնականը։ Մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արշակ Մելքոնյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 5-րդ հորիզոնականը՝ կես միավորով հետ մնալով 3-րդ մրցանակակրից։ Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրեցին նաև մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ալեն Երեմյանը և Արթուր Դավթյանը, աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը։