Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոնտենեգրոյի Բար քաղաքում, որտեղ հունիսի 18-ին մեկնարկել էր ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, հունիսի 22-ին մեկնարկի էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մրցութային առաջին օրը բավական հաջող էր պատանի հայ ըմբիշների համար: 58 կգ քաշային Արմանը Մելիքյան նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը. նա եզրափակիչում առավելության էր հասել վրացի ըմբիշի նկատմամբ:
Ոսկե մեդալ նվաճելուն մոտ էր նաև 42 կգ քաշային Արմանը Գալստյանը, ով եզրափակիչում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցչին:
69 կգ քաշային Հրանտ Քալաշյանին հաջողվեց նվաճել բրոնզե մեդալ: Նա գեղեցիկ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի մարզիկին:
46 կգ քաշային կարգում հանդես եկող Մովսես Ավետյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց լատվիացի ըմբիշին և զբաղեցրեց հինգերորդ տեղը: