|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մայիսի 6-11-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Առաջինը մրցասպարեզ են մտնելու ազատ ոճայինները՝ մայիսի 7-8-ը: Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին այս ձևի` պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը տեղեկացրել է, որ, մեդալներից բացի, հավաքականի առջև խնդիր է դրված նվաճել Նանկինի օլիմպիական խաղերի երկու ուղեգիր:
«Միայն եզրափակիչի մասնակիցներին է տրվելու Նանկինի ուղեգիր: Ամեն երկրի առավելագույնը երկու ուղեգիր է հասնում: Եթե մենք ունենանք եզրափակիչի երեք կամ ավելի մասնակից, միևնույն է՝ մեզ տրվելու է երկու ուղեգիր: Հնարավոր է նաև, որ որևէ երկրի ոսկե կամ արծաթե մեդալակիր չընդգրկվի իր հավաքականի երկու ուժեղագույնների մեջ, ու այդ կերպ երրորդ մրցանակակիրներին բաժին հասնի ուղեգիրը»,- ասել է Արշակ Հայրապետյանը:
Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրել է նաև, որ Սամոկովում Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով`
42 կգ՝ Արման Մնոյան
46 կգ՝ Վազգեն Թևանյան
50 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան
54 կգ՝ Վաղինակ Մաթևոսյան
58 կգ՝ Վրեժ Քարամյան
63 կգ՝ Գևորգ Մխեյան
69 կգ՝ Արթուր Գալստյան
76 կգ՝ Սարգիս Հովսեփյան
85 կգ՝ Հովհաննես Մխիթարյան
100 կգ՝ Ալեքսան Մեքիմյան
Աղբյուր` wrestling.am