Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մոնտենեգրոյի Բար քաղաքում հունիսի 18-ից մեկնարկել է ըմբշամարտի պատանեկան առաջնությունը:
Մրցութային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ և 85 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները:
Վահե Մատինյանը (50 կգ) և Տիգրան Մնացականյանը (69 կգ) եզրափակիչում պարտվել են, համապատասխանաբար, ռուս և ադրբեջանցի ըմբիշների: Երրորդ տեղի համար գոտեմարտում 42 կգ քաշային Նաիրի Ղարսյանը պարտվել և զբաղեցրել է հինգերորդ տեղը: 85 կգ քաշային, վանաձորցի Ռազմիկ Պողոսյանը, ով Եվրոպայի 2012թ. առաջնության բրոնզե մեդալակիրն էր, պարտվել և դուրս է մնացել մեդալների համար պայքարից:
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է նոր կանոններով:
Այսօր մրցագորգ դուրս կգան 46, 54, 63, 76, 100 կգ քաշային ազատ ոճի ըմբիշները: