Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով Կիեւի միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով ըմբիշներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում:
Մարզիչը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ Կիեւում հանդես կգա ութ ազատ ոճային: Նրանք են՝ Միհրան Ջաբուրյանը (59 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանն ու Նարեկ Սիրունյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ) եւ Շամիր Աթյանը (92 կգ):
86 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Մրցաշարին չեն մասնակցի նաեւ 97 կգ Գեորգի Կետոեւն եւ 125 կգ Լեւան Բերիանիձեն.
«86 կգ քաշում մեր ըմբիշը վնասվածք է ստացել, իսկ Կետոեւն եւ Բերիանիձեն ընդհանուր թիմին կմիանան հաջորդ հավաքից: Այս մրցաշարերը իմ եւ տղաների համար փորձ են նոր մրցակարգին, մի մասի համար նոր քաշային կարգերին հարմարվելու համար:
Թախտիի գավաթի խաղարկությանն ունեցանք միայն մեկ մեդալ: Իհարկե, արդյունքից գոհ լինել չեմ կարող, սակայն այդ մրցմանը մասնակցեցինք Ծաղկաձորի ծանր ֆիզիկական հավաքից հետո: Այժմ տղաներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Տեսնենք՝ Կիեւում ինչպես կդրսեւորեն իրենց:
Ըստ անհրաժեշտության, նախքան Եվրոպայի առաջնությունը, գուցե որոշ ըմբիշներ մասնակցեն նաեւ Խարկովում կայանալիք մրցաշարին: Նախատեսում ենք, որ Խարկովում հանդես կգան նաեւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը պատրաստվող ըմբիշները»,- ասաց Հաբեթնակ Կուրղինանը:
Կիեւի միջազգային մրցաշարը կկայանա փետրվարի 23-25-ը: