կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-09 11:58
Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով է մեկնել Թուրքիա

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով է մեկնել Թուրքիա

Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս գիշեր մեկնեց Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկին սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով:

Թուրքիա մեկնել են` 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան եւ Վարուժան Կոջոյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ եւ Շամիր Աթյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան: