Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 28-ից փետրվարի 11-ը Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում:
Հայաստանի ազատ ոճի առաջատար ըմբիշներն սկսել են նախապատրաստվել մրցաշրջանի կարևորագույն փորձություններին, որոնցից ամենագլխավորն, իհարկե օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող աշխարհի առաջնությունն է, որն ընթանալու է սեպտեմբերի 7-12-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Բաղդադյանը հայտնել է , որ հավաքին մասնակցում են ընտրանու թեկնածու համարվող 38 ըմբիշներ, այդ թվում նաև բոլոր ուժեղագույնները՝ ներառյալ 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն ու ընտրանու նորեկ, ՀՀ քաղաքացիություն ստացած վրացի գերծանր քաշային ըմբիշ, 24-ամյա Լևան Բերիանիձեն:
Մարզիչն ասել է նաև, որ մոտակա մրցաշարը, որին մասնակցելու են հիմնականում հավաքականի 2-3-րդ համարները՝ փետրվարի 9-14-ը Թեհրանում կայանալիք «Թախտիի գավաթի» ավանդական մրցաշարն է: Միջազգային ներկայացուցչական այդ ստուգատեսին մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանի և Սուրեն Մարկոսյանի գլխավորությամբ հանդես կգա ՀՀ ընտրանու 11 ըմբիշ:
Ինչ վերաբերվում է հավաքականի առաջատարներին, ապա 1-ին և 2-րդ համարները Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը Բելառուսի Ստայկիի օլիմպիական մարզահալիրում 7-8 երկրների հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաքի կմասնակցեն: Իսկ մարտի 5-7-ը ՀՀ ընտրանու 12 ուժեղագույն ըմբիշներ Մինսկում հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի «Գրան Պրիի» մրցաշարերի շարքին դասվող Ալեքսանդր Մեդվեդի մրցանակների 45-րդ խաղարկությանը, որը նույնպես ավադական միջազգային խոշոր մրցաշար է: