կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-26 18:41
Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալների հաշվարկով 3-րդն է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալների հաշվարկով 3-րդն է

Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում մեկնարկած անցումնային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամատի մրցաշարը, որին 27 երկրի 135 ըմբիշ մասնակցեց: Առաջնությունը ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկան նաև Հայաստանի 7 պատվիրակներ: Հեղինակավոր այս ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչների նորամուտը հաջող ստացվեց: Նրանից երկուսը դարձան մրցանակակիր: 61կգ քաշային կարգում աշխարհամասի չեմպիոնի տիտղոսին արժանացավ Վոլոդյա Ֆրանգուլյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան), իսկ 74 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Գրիգոր Գրիգորյանը (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մարզադպրոց, «Վահան Զատիկյան» մարզական ակումբ, անձնական մարզիչներ՝ Խաչիկ Հարությունյան, Նորիկ Սերոբյան) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Բացի այդ, մեր պատվիրակներից երկուսը՝ Նարեկ Սիրունյանն (65 կգ) և Իշխան Պողոսյանը (70 կգ)  շատ մոտ էին բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտերում զիջեցին մրցակիցներին ու ստիպված եղան  բավարարվել 5-րդ տեղով: Առաջնությունում մեր ազատ ոճի ըմբիշների ցույց տված արդյունքերը ըստ քաշային կարգերի այսպիսին են. 57 կգ՝ 8.Արտակ Հովհաննիսյան, թիմային հաշվարկային 3 միավոր վաստակեց, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 10 միավոր, 65 կգ՝ 5.Նարեկ Սիրունյան, 6 միավոր, 70 կգ ՝5. Իշխան Պողոսյան, 6 միավոր, 74 կգ՝ 2.Գրիգոր Գրիգորյան, 9 միավոր, 86 կգ՝ 9.Վահե Թամրազյան, 2 միավոր, 97 կգ՝ 13.Վիկտոր Կազիշվիլի (հաշվակային միավոր են պարգևում մինչև 10-րդ տեղերը գրավողները):

Թիմային պայքարում մեդալների հաշվարկով լավագույն հնգյակն այս տեսքն ունեցավ՝

Ոսկե   արծաթե   բրոնզե

1.Ռուսաստան    3            0               3

2.Վրաստան       2             2                1

3.ՀԱՅԱՍՏԱՆ   1              1                0

4.Բելառուս         1              0                1

5.Իտալիա           1              0                0

Նշենք, որ ստուգատեսին մասնակցած 27 երկրներից միայն 13-ի ներկայացուցիչներին հաջողվեց մրցանականակիր դառնալ: Իսկ միավորների հաշվարկով թիմային պայքարում լավագույն հնգյակն այս տեսքն ունեցավ ՝ 1.Ռուսաստան՝ 61 միավոր, 2.Վրաստան՝ 57, 3.Ադրբեջան՝ 48, 4.Թուրքիա՝ 44, 5.Հայաստան՝ 36:

Մարտի 26-ին և 27-ին ստուգատեսում մեդալներ կվիճարկեն կանայք: Իսկ մարտի 28-ից պայքարի ոլորտ կներգրավվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները: Այստեղ էլ աշխարհամասի չեմպիոնի կոչման համար մղվելիք մրցապայքարին Հայաստանի 5 պատվիրակ է մասնակցելու:

 Աղբյուր՝ wrestling.am