կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-07 14:45
Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը

Մրցաշրջանի գլխավոր իրադարձությանը՝ սեպտեմբերի 8-14-ը Ուզբեկաստան մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որը բոլորին վերջերս աննախադեպ  ելույթ ունեցավ Դորտմունդում ՝ աշխարհի ուժեղագույն ըմբիշների մասնակցությամբ ընթացած Գերմաիայի Մեծ մրցանակի խաղակությունում, որտեղ 8 քաշային կարգերից 6-ում գլխավոր մրցանակները շահեց, այսօրվանից ուսաումնամարզական հավաք է սկսել Ղրիմի Ալուշտա քաղաքում:


Ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ ընթացող ուսումնամարզական այս հավաքին, որը տևելու է մինչև հուլիսի 19-ը, մասնակցում է 21 ըմբիշ, 5 մարզիչ ու հավաքականի մերսողը:

 

Նշենք, որ առաջին անգամ ընտրանու արտագնա հավաքին մասնակցում է նաև հավաքականի նորեկ՝ հուլիսի 1-ից ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի կողմից միջազգային ասապարեզում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իրավունք ստացած, Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող Միհրան Հարությունյանը, ով, ի դեպ, անցյալ տարվա վերջին կարողացել է դառնալ նաև 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն: Հարությունյանը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ իր թիմակիցների հետ կմարզվի մինչև հուլիսի 17-ը, որից հետո կմեկնի Հունաստան  և հուլիսի 19-20-ին հանդես կգա Օլիմպիայում կայանալիք միջազգային ներկայացուցչական միջազգային մրցաշարում, որից հետո Միհրանը հուլիսի 25-27-ը ելույթ կունենա  Բուխարեստում կազմակերպվելիք միջազգային խոշոր մրցաշարում:

 

Լուսանկարը` footsport.am-ից