Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը ուկրաինական Կոնչեզասպ օլիմպիական բազայում:
«Հավաքն անցնում է ըստ ծրագրի: Այստեղ համատեղ հավաք ենք անցկացնում ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Ուկրաինայի ընտրանիների հետ: Հավաքի ավարտից հետո կմասնակցենք Կիևում կայանալիք մրցաշարին, որի արդյունքների հիման վրա էլ կձևավորվի Եվրոպայի առաջնությանը մասնակցող կազմը: Մրցաշարից հետո կվերադառնանք Երևան, իսկ մեկ շաբաթ անց կմեկնենք Ստայկի` ուսումնամարզական հավաքի, այնտեղից էլ Ռիգա` Եվրոպայի առաջնության»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Ըմբիշները մասնակցելու են Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նվիրված միջազգային 20-րդ մրցաշարին:
Հայաստանը ներկայացնելու են Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
Մրցաշարը կկայանա փետրվարի 12-14-ը Կիևում: