կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 10:57
Իրավական

«Վերնիսաժի» գործ. վիրավորվածներից ևս մեկը կալանքի տակ է

«Վերնիսաժի» գործ. վիրավորվածներից ևս մեկը կալանքի տակ է

«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցների գործով ևս մեկ մեղադրյալ կա: Մոտ մեկ շաբաթ առաջ հիվանդանոցից դուրս է գրվել Վալերի Հովհաննիսյանը և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

 

Yerkir.am-ը ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացավ, որ Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելովԱյս հոդվածով պատիժ է սահմանվում 200-500 հազար դրամ տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում:

 

Փորձեցինք կապվել նաև Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևող Բաղդասարյանի հետ, սակայն նա անջատում էր հեռախոսը:


Հիշեցնենք միայն, որ Լ. Բաղդասարյանը տեսակետ էր հայտնել, որ իր պաշտպանյալը պետք է տուժող ճանաչվի, թեև մտահոգություն ուներ, որ նախաքննությունն այլ ընթացք կստանա: Նա նշել էր նաև, որ Վալերիի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ և պատրաստվում է երկրորդ վիրահատությանը: