| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Վերնիսաժի» գործով մեղադրյալներից Վալերի Հովհաննիսյանի խափանման միջոցի` կալանքի դեմ տարված բողոքը:
Yerkir.am-ի հետ զրույցում Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ բողոքը քննվել է առանց իր պաշտպանյալի ներկայության, ինչն իրավունքի կոպիտ խախտում է:
Փաստաբանը հայտնեց, որ ներկայումս պատրաստվում է վճռաբեկ դատարանին բողոքարկել խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը, և եթե դրական արդյունք չլինի, ապա կդիմի նաև Եվրոպական դատարան:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի հանդեպ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում, վիրավորում են նրա արժանապտվությունը, խոշտանգում:
Վալերի Հովհաննիսյանի մայրը` Լիա Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում նույնպես դժգոհեց որդու հանդեպ անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ: Նրա խոսքով՝ իր որդուն ուղղակի «գողացել» են հիվանդանոցից: Իսկ ներկայումս էլ ճնշումներ են կիրառում որդու և իրենց վրա, սպառնում, պահանջում, որ Վալերին իրեն մեղավոր ճանաչի առաջադրված մեղադրանքի մասով, որպեսզի կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի «պատիժը թեթևացնեն»` առաջ տանելով ինքնապաշտպանության վարկածը:
Մանրամասները` տեսանյութում: