Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վալերի Հովհաննիսյանը, ով վիրավորվել է մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ արձակված կրակոցներից, մեկ անգամ վիրահատվել է և պատրաստվում է երկրորդ վիրահատությանը, մինչ օրս նախաքննական մարմնի կողմից որպես տուժող չի ճանաչվել.
«Քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը իմպերատիվ կերպով է սահմանում, որ եթե անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս, պետք է ճանաչվի տուժող»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Փաստաբանը գործի վերաբերյալ որոշ մանրմասներ հայտնեց և կարևոր մի հանգմանք ընդգծեց` մինչ օրս չի հայտնաբերվել այդ օրը Վալերիի վարած մեքենան, որի մեջ էլ երկու հրազենային կարկոց է արձակվել:
«Այն լուրերը, թե Վ. Հովհաննիսյանը հրազենային վնասվածքը ստացել է դրսում, կարծում եմ, մեղմ ասած, ճիշտ չեն: Առաջին հրազենյաին վնասվածքը նա ստացել է ղեկին նստած: Դրանից հետո նա բացում է դուռը և ցանկանում փախչել, և ստանում է երկրորդ հրազենային վնասվածքը. Մոտ 5 մետր փախչում է և վայր ընկնում` ուժասպառ»,- ասաց Լ. Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքերով, նախաքննական մարմինն մինչ օրս անգործության է մատնված և չի փորձում գտնել մեքենան, որով, ի դեպ, հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից և ներկայումս արդեն կալանքի տակ գտնվող և մեղադրյալ Ներսես Մելքոնյանին, որից հետո մեքենան անհետացել է:
Այնինչ, Լ. Բաղդասարյանի խոսքերով, այդ մեքենան պատկանելիս է եղել Վալերիի հորը` Սամվել Հովհաննիսյանին, և վերջինս էլ օրեր առաջ դիմել է ոստիկանություն` և հայտնել վերոնշյալ տեղեկությունները, պահանջելով հայատնաբերել իր մեքենան: Ի դեպ, փաստաբանի կարծիքով, այս գործով տուժող պետք է ճանաչվի նաև Վալերիի հայրը, ում մեքենան ներկայումս չկա:
Yerkir.am-ի այն հարցերին, թե արդյո՞ք մինչ կրակոցները ծեծկռտուք չի եղել, և թե արդյո՞ք փաստաբանը մտահոգություններ չունի, որ, ինչպես Ներսեսին, այնպես էլ իր պաշտպանյալին կարող են որպես մեղադրյալ ներգրավել գործին, փաստաբանը պատասխանեց.
«Ունենք մտահոգություններ, որ կարող են սուբյեկտիվ գործառույթներ տեղի ունենալ, և դա է պատճառը, որ պարտադիր ենք համարում մեքենայի հայտանաբերումը: …Ինչ վերաբերում է փողոցում եղած խոսակցություններին. Ապա ավելի քան վստահ եմ, որ հենց էնպես վիճաբանություններ չէին լինի: այո, եղել է վեճ, իսկ ով է ասել, որ դրա հետևանքը պետք է լինեն կրակոցներ»,- փաստաբանը հավելեց նաև, որ ոչ մի դեպքում չպետք է արդարացնել զենքի գործադրումը:
Փաստաբանն, ի դեպ, հայտնեց նաև, որ տեղյակ է` 29-ամյա Վալերին նախկինում դատապարտված է եղել, քրեական հեղինակություն է: