|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցներից վիրավորված և թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված հինգ անձանցից երկուսի վիճակն արդեն լավ է: Իսկ թե երբ դուրս կգրվեն հիվանդանոցից, դեռևս պարզ չէ:
Ալբինա Բադալյանն ու Մնացական Սուքիասյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են պալատ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ մյուս երեք վիրավորները դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` ծանր կայուն առողջական վիճակով:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին` ժամը 13.25-ին, «Վերնիսաժ»-ի մոտ կրակոցներ են հնչել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ձերբակալվել է կրակոցներ արձակողը, սակայն մինչ այս պահը նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել: