կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 14:37
Իրավական

«Վերնիսաժի» գործ. Վալերիին դատարան են տարել պատգարակով` կիսագիտակից վիճակում

«Վերնիսաժի» գործ. Վալերիին դատարան են տարել պատգարակով` կիսագիտակից վիճակում

«Վերնիսաժի» գործով Վալերի Հովհաննիսյանին կալանքի տակ առնելու որոշումը կատարվել է օրենքի մի շարք խախտումներով: Դատական նիստին նրան տարել են պատգարակով, նա կիսագիտակից վիճակում է եղել և նույնիսկ անուն-ազգանունն է դժվարացել ասել:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վալերիի փաստաբան Լևոն Բաղդասարյանը պատմեց, որ մի շարք ապօրինություններ են կատարվել նախաքննական մարմնի կողմից իր պաշտպանյալի, ինչպեսև իր հանդեպ: Նախ` քննիչը հուլիսի 3-ին արձանագրություն է կազմում, թե մայիսի 30-ին Վալերիի ձերբակալման որոշումն է կայացվել, այնինչ` այդ ժամանակ Վալերին հիվանդաոցում ինտենսիվ բուժվելիս է եղել: Իսկ հուլիսի 4-ին տեղեկանում է, որ քննիչը քննչական գործողություններ պետք է կատարի, փաստաբանը գնում է հիվանդանոց: Եվ թեև հերթապահ բժիշկը գրավոր վկայություն է տալիս, որ Վալերիի վիճակը ծանր է, և հարկավոր է քննչական գործողությունների կատարումը հետաձգել, քննիչը մեղադրական ներկայացնելու որոշում է ընդունում և միջնորդություն կազմում` որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:

 

Խափանման միջոցի կիրառման վերաբերյալ որոշումը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ:

 

Փաստաբան Լ. Բաղդասարյանն օրինակ է բերում Հրաչյա Հարությունյանի դեպքը, որին Մոսկվայի դատարան կնոջ խալաթով էին տարել: Ինչպես այս դեպքը, այնպես էլ վերոնշյալը փաստաբանը համարում է անձի իրավունքների խախտում, արժանապատվության ոտնահարում:

 

Մյուս կողմից` ոտնահարվել են փաստաբանի իրավունքները: Հուլիսի 4-ի ձերբակալումից հետո նա չի կարողանում տեսակցել իր պաշտպանյալի հետ` չեն թույլատրում, ինչը որոշակի կասկածների տեղիք է տալիս:

 

Խափանման միջոց ընտրելու մասով` փաստաբանը նշեց, որ մինչև Եվրադատարան բողոքելու են նախաքննական մարմնի գործողությունների դեմ: Լ. Բաղդասարայանը հավելեց նաև, որ մինչ օրս չի հայտնաբերվել մեքենան, որում երկու կրակոց է արձակվել իր պաշտանյալի վրա:

 

Մանրամասները` տեսանյութում: