|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Վերնիսաժ»-ի մոտ հնչած կրակոցներից տուժածներից մեկը` Ալվինա Բադալյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամլո պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ մյուս 4 տուժածները հիվանդասենյակում են: «Նրանց վիճակը կայուն է, գնում են ապաքինման: Այս պահին դեռ նրանցից ոչ մեկի դուրս գրման մասին խոսք չկա»,- ասաց Հարությունյանը: