Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակը» գրում է. ««Ժառանգության» վարչությունը շուտով «կլքեն» նորընտիր մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը և վերջերս ԿԳԲ-ի հետ սկանդալային պատմության մեջ հայտնված Հրայր Մանուկյանը: Նրանք սովորելու են մեկնելու: Դավիթը՝ ԱՄՆ, Հրայրը՝ Չեխիա: Ընդ որում, սա այն դեպքն է, երբ «Ժառանգությունում» կարծում են, որ Սանասարյանը կառնի Զարուհու հացը՝ նախագահի թեկնածուի հարցում, որովհետև Համֆրի ծրագրով մեկնում է Վաշինգտոն՝ «երիտասարդ առաջնորդների դպրոցում» ուսանելու, հանրային քաղաքականություն և կառավարում:
Ի դեպ, «դպրոցի» դիպլոմում զետեղվում են՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի ստորագրությունները, ասել է՝ Օբամայի ու Քերիի: Հիշեցնենք, որ ժամանակ առաջ Դ. Սանասարյանը նույնպես ԱՄՆ-ում էր՝ Ռամսֆելդի «ծրագրով»: Ինչ վերաբերում է Հրայրին, ապա վերջինս մեկնելու է ասպիրանտուրան ավարտելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։