|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սահմանադրական բարեփոխումները եկան ապացուցելու իրենց կուսակցության այն տեսակետը, որ նոր Սահմանադրությունը միտված է այս իշխանությունների և Սերժ Սարգսյանի վերարտադությանը:
«Հրապարակումից հետո պարզ դարձավ, որ սա պառլամենտարիզմի հետ բացարձակ առնչություն չունի, սա միահեծան, միակուսակցական կառավարման համակարգ ստեղծող փաստաթուղթ է, ուստի և բոլոր այն անձինք, ովքեր կողմ են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, պետք է պայքարեն այս Սահմանադրության դեմ»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ իրենք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ արել էին, սակայն նոր Սահմանադրության տեքստում այդ առաջարկներից որևէ մեկը չեն հանդիպել: Մարտիրոսյանը նշեց նաև, որ նոր առաջարկներով հանդես չեն գալու: